02.08.2023|
23:20
Սերիկի թղթերի մեջ խորհրդավոր բովանդակությամբ մի գրություն գտա. այն կարճ նամակ է և բանաստեղծություն: Գրված է ռուսերենով: Սկզբում ուշադրություն չդարձրի: Օրեր անց, երբ նորից ձեռքս վերցրի, գրավեց ուշադրությունս: Քարացած և հուզված կարդում էի: Նամակը սառել էր ձեռքերիս մեջ այնպես, կարծես զգայի Սերիկի սրտի կենդանի բաբախյունը: Ստորագրված էր՝ «Վադենիս, Մոսկվա 26/IV-1966 թ.»: